Նարեկ Մխիթարյան
Վերստուգող
Նարեկ Մխիթարյանը ավարտել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանը՝ 2009-2013թթ․ «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ (բակալավրի աստիճան), 2013-2015թթ․ «Միջազգային արժութաֆինանսական հարաբերություններ» մասնագիտությամբ (մագիստրոսի աստիճան)։
Նարեկ Մխիթարյանն ունի 10 տարվա աշխատանքային փորձ, որից մեծ մասը աշխատել է որպես աուդիտոր, մասնավորապես՝ 2014-2018թթ․ «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ» ՓԲԸ-ում որպես ֆինանսական հաստատությունների աուդիտոր, 2018-2021թթ․ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում որպես աուդիտի բաժնի պետ, 2021-2022թթ․ «ՏԵՔՍ» - ՓԲԸ-ում որպես նախագծերի ղեկավար, 2022թ․-ին, «ԱՆԻԹԵՔՍ» - ՍՊԸ-ում որպես ֆինանսական տնօրեն։
2022թ-ի ապրիլ ամսից հանդիսանում է «Տ-ՄԵՏԱԼ» - ՓԲԸ-ի ֆինանսական տնօրեն։
Նարեկ Մխիթարյանն 2018-2021թթ․ ունեցել է Հանրային հատվածի ներքին աուդիտորի որակավորում։