Բաժնետերեր և ներդրողներ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Էքսպորտ Ֆայնենս» ՈՒՎԿ ՓԲԸ-ն արժեթղթերի հրապարակային տեղաբաշխում չի իրականացնում և չունի փոքր մասնակցություն ունեցող մասնակիցներ՝ ընկերությունը չի հրապարակում ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի թիվ 166-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, Կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ի 25-րդ կետի 3-րդ ենթակետում նշված տեղեկատվությունը:

31.10.2015թ. դրությամբ «Էքսպորտ Ֆայնենս» ՈՒՎԿ ՓԲԸ միակ մասնակիցը հանդիսանում է «Արմհոլդինգ» ՓԲԸ-ն: